Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Անտիբիոտիկները վնասում եմ ոսկրերը. armeniamedicalcenter.am

Անտիբիոտիկները վնասում եմ ոսկրերը. armeniamedicalcenter.am

Հետազոտողներն ԱՄՆ-ից բացահայտել են, որ անտիբիոտիկները կարող են վնասել ոսկրերը, այդ դեղերի ընդունումն ակտիվացնում է ոսկրային հյուսվածքի քայքայումը: Փորձարկումները ցույց են տվել, որ նշված պատրաստուկների ազդեցությամբ աճում է ոսկրերի ամբողջականության խախտմանը նպաստող բջիջների մակարդակը:

Այն բանում, որ անտիբիոտիկները կարող են վնասել ոսկրերին, կարողացան համոզվել Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանի մասնագետները: Անտիբիոտիկներով բուժման ազդեցությամբ ոսկրային հյուսվածքի քայքայման ազդեցությունը գիտնականները կապում են այն բանի հետ, որ այս դեղերն օժտված են աղիքային միկրոֆլորայի խանգարումը և օրգանիզմի իմուն համակարգի կողմից պրոբորբոքային ռեակցիան դրդելու հատկությամբ: Կամ, ինչպես բացատրեցին գիտնականները «անտիբիոըիկները խաղում են աղիքային միկրոբիոտի օստեոիմունային պատասխանի էկզոգեն մոդուլյատորի դերը»:

Հետազոտողների խոսքերով, անտիբիոտիկների ընդունման պատճառով աղիքային միկրոֆլորայի փոփոխման սպեցիֆիկ իմունային պատասխանը բերում է արյան մեջ օստեոկլաստային ազդանշանային մոլեկուլների մակարդակի բարձրացման և օստեոկլաստների ակտիվացման՝ բջիջներ, որոնք վնասում են ոսկրերը` նպաստելով նրանց ռեզորբցիային և քայքայմանը: Այդպիսի գործընթաց նրանք նկատել են մկների հետ կատարված փորձերի ժամանակ: Բացահայտվել է, որ կենդանիների մոտ անտիբիոտիկների ազդեցությամբ զարգացել են աղիքային միկրոֆլորայի որակական և քանակական փոփոխություններ, որոնց հետ ակտիվացել են ոսկրերի վնասարարները՝ օստեոկլաստները:

«Անտիբիոտիկների երկարատև ընդունումը բերում է ոսկրային հյուսվածքի ամրության նվազման և բարձրացնում է նրանց փխրունությունը: Անհրաժեշտ են միջոցներ, որոնք հնարավորություն կտան կարգավորել ոսկրերի այդ վնասումը անտիբիոտիկների բուժման պատճառով»,- եզրահանգել են աշխատանքների հեղինակները:

Մինչ այդ, ինչպես արդեն գրել է Մեդիկ Ֆորումը, գիտնականները պարզել էին, որ ոսկրերին վնասում են մարդուն բնորոշ տագնապային խանգարումները և բարձր անհանգստությունը: Պարզվեց, որ որքան շատ է մարդ անհանգստանում, այնքան ցածր է նրա օրգանիզմում վիտամին  D-ի մակարդակը, որը կարևոր է ոսկրային հյուսվածքի առողջության համար:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ